Միջազգային

Համբուրգի օդանավակայանում զինված տղամարդը հանձնվել է ոստիկանությանը

Համբուրգի օդանավակայանում զինված տղամարդը հանձնվել է ոստիկանությանը

Համբուրգի օդանավակայանում զինված տղամարդը հանձնվել է ոստիկանությանը:

Նա դուրս է եկել մեքենայից, բաց թողել երեխային և դիմադրություն ցույց չի տվել:

«Կասկածյալը դստեր հետ դուրս է եկել մեքենայից։ Տղամարդուն ձերբակալել են առանց դիմադրության։  Ըստ ամենայնի՝ երեխան չի տուժել», - հայտնել է Համբուրգի ոստիկանությունը:

Հիշեցնենք, որ ավտոմեքենայով օդանավակայան ներխուժած տղամարդը մի քանի անգամ կրակել էր, հրկիզիչ խառնուրդով երկու շիշ էր նետել ոչ հեռու կանգնած ինքնաթիռի վրա, և պահանջել մեկնել Թուրքիա, նրա հետ 4-ամյա երեխա է եղել:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական