Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին պոպուլիզմի և Իսրայելցիների շրջանում աջակցությունը կորցնելու մեջ, ինչպես նաև իր վրդովմունքն է հայտնել Գազայում Իսրայելի գործողությունների կապակցությամբ: Թուրք առաջնորդը քննադատել է Եվրոպային երկակի ստանդարտների համար և հայտնել է Թուրքիայի պատրաստակամությունը Գազայում խաղաղության երաշխավոր դառնալու համար, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները:
«Նեթանյահուն այն մարդն է, ով կորցրել է իր քաղաքացիների աջակցությունը: Նեթանյահուն այլևս մեզ համար ոչ մի իմաստով զրուցակից չէ: Նրա հետ խոսելու բան չկա»,- ասել է Էրդողանը՝ մատնանշելով, որ պաղեստինցիների դեմ իսրայելական գործողությունները միջազգային հանրության կողմից ճանաչված բռնություն են:
Նա նաև դատապարտել է Եվրոպային Գազայում բռնությունն անտեսելու համար և իրավիճակը համեմատել Բոսնիայում և Սրեբրենիցայում տեղի ունեցած կոտորածներին լուռ արձագանքի հետ: