Միջազգային

«ԵԱՏՄ երկրները, որոնք չեն միացել հակառուսական պատժամիջոցներին, ցածր ինֆլյացիա ունեն». Օվերչուկ

«ԵԱՏՄ երկրները, որոնք չեն միացել հակառուսական պատժամիջոցներին, ցածր ինֆլյացիա ունեն». Օվերչուկ

«Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն առաջնահերթ հարվածում են այն երկրներին, որոնք դրանք կիրառել են, և Եվրոպայի հրաժարումը ռուսական էներգառեսուրսներից կմնա «դարի առեղծվածը», - ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ ելույթ ունենալով Սամարղանդի 16-րդ Եվրասիական տնտեսական համաժողովում։ 

«Սահմանափակումների ազդեցությունը հատկապես բացահայտվում է այնպիսի ցուցանիշով, ինչպիսին գնաճն է», – նշել է նա․ «Եթե ​​ԵԱՏՄ երկրներում, որոնք չեն միացել սահմանափակումներին և շարունակել են էներգառեսուրսներ գնել Մոսկվայից, նախորդ տարի այդ ցուցանիշը կազմել է 12,9%, ապա ԵՄ-ում թանկացումը կազմել է 19,3%։ Ավելին, ետսովետական որոշ երկրներում՝ Լատվիա, Էստոնիա, Լիտվա, գնաճը տատանվել է 30-38%-ի սահմաններում»,– նշել է Օվերչուկը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական