Ռուսաստանի դեմ ամերիկյան պատժամիջոցների վերջին ընդլայնումն անդրադարձել է նաև գործարար Գլեբ Տրոցենկոյին։ Այս մասին, ТАСС–ի փոխանցմամբ, ասվում է պետդեպարտամենտի հիմնական փաստաթղթերում։
ԱՄՆ պետդեպը պատժամիջոցների է ենթարկել Տրոցենկոյի անձնական ակտիվներն ու ներդրումային միջոցները, որոնք օգտագործվում են նրա ընտանիքի կողմից։ Ըստ ԱՄՆ պետդեպի՝ Տրոցենկոն, ենթադրաբար, մտերիմ է Վլադիմիր Պուտինի հետ։
Տրոցենկոն «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերության խոշոր բաժնետերն ու կառավարողն է։ Հիշեցնենք, որ 2021թ. Տրոցենկոյին պատկանող ընկերությունը գնել էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 60%-ը, որից 25%-ը նվիրել էր Հայաստանի կառավարությանը։