Միջազգային

Իրանցի հրամանատարը կկոորդինացնի «Հզբոլլահ»-ի գործողությունները

Իրանցի հրամանատարը կկոորդինացնի «Հզբոլլահ»-ի գործողությունները

Իսրայելական մամուլը գրում է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Ղուդս» խմբավորման հրամանատար Էսմայիլ Քաանին չորեքշաբթի այցելել է Լիբանան՝ համաձայնեցնելու «Հեզբոլլահ»–ի հետ Իսրայելի հակամարտության դետալները․ չորեքշաբթի օրը հայտնել է լիբանանյան «ալ-Ջադիդ» լրատվականը: Հոկտեմբերի սկզբին՝ «Համաս»-ի՝ հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա հարձակումից ընդամենը մեկ օր անց, սիրիական լրատվամիջոցները հայտնեցին, որ Քաանին այցով գտնվում է նաև Լիբանանում:

Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահյանը չորեքշաբթի իրանական լրատվամիջոցներին ասել էր, որ Քաանին «աշխատում է տարածաշրջանում խաղաղության և անվտանգության համար և պայքարում ահաբեկչության դեմ», և «Իրանը ուղիղ հրամաններ չի տալիս տարածաշրջանում իր վստահված անձանց»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական