Միջազգային

Եգիպտոսը կաջակցի Գազայից 7000 օտարերկրացու տարհանմանը

Եգիպտոսը կաջակցի Գազայից 7000 օտարերկրացու տարհանմանը

Եգիպտոսը կօժանդակի Ռաֆահ անցակետով 7 հազար օտարերկրացու տարհանմանը Պաղեստինի Գազայի հատվածից։ Այս մասին հայտնում է երկրի ԱԳՆ–ն։ 

Նախօրեին Al-Ahram թերթը հայտնել էր, որ Եգիպտոսի ԱԳՆ-ն տարանցիկ վիզա կտրամադրի երկքաղաքացիություն ունեցող անձանց՝ ապահովելու նրանց հետագա տարհանումը դեպի իրենց երկրներ։

Նոյեմբերի 1-ին 361 օտարերկրյա քաղաքացի Գազայի հատվածից Ռաֆահ անցակետով անցել է եգիպտական ​​կողմ։ Ըստ տեղեկությունների՝ խոսքը հիմնականում երկքաղաքացիություն ունեցող անձանց և միջազգային կազմակերպությունների աշխատակիցների մասին է։ Բացի այդ, Եգիպտոսը տարհանել է նաև 45 պաղեստինու, որոնք վիրավորվել են Իսրայելի կողմից Գազայի հատվածի հրթիռակոծման ժամանակ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական