Միջազգային

«Սա մեր տարածաշրջանն ու տունն է, որևէ կողմի հետ փոխզիջումների չենք գնում»․ Իրանի ԱԳ նախարար

«Սա մեր տարածաշրջանն ու տունն է, որևէ կողմի հետ փոխզիջումների չենք գնում»․ Իրանի ԱԳ նախարար

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ Անկարայում կայացած հանդիպմանը քննարկել է Գազայի հատվածում տիրող իրավիճակը և հրադադարի հասնելու ուղիները։

«Հակառակորդին սպասվում են սարսափելի հետևանքներ, սա մեր տարածաշրջանն ու տունն է, մենք որևէ կողմի հետ փոխզիջումների չենք գնում տարածաշրջանի և տան անվտանգությունն ապահովելու հարցում։ Եթե պատերազմը չդադարեցվի, տարածաշրջանում իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու պատասխանատվությունը կկրեն ԱՄՆ-ը, Իսրայելը և նրանք, ովքեր աջակցում են ռազմական հանցագործություններին»,- ասել է Աբդոլահիանը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական