Միջազգային

«Կարող են իրականացվել դիվերսիոն գործողություններ»․ Պուտին

«Կարող են  իրականացվել դիվերսիոն գործողություններ»․ Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն հայտարարել է, որ օտարերկրացիներն իրենք են խճճվել Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցներից, և իրենց երևակայության մեջ հասնում են աբսուրդի, արգելում են պտուտակահանների և ասեղների ներկրումը։

«Վերջին տարիների ընթացքում մեր, այսպես կոչված, գործընկերներն ընդունել են պատժամիջոցների անհամար փաթեթներ, իրենք էլ գործնականում խճճվել են այդ պատժամիջոցների մեջ, փորձել են պատժել մեզ, բայց ի վերջո, ինչպես տեսնում ենք վիճակագրությունից, հարվածել են սեփական տնտեսությանը։ 

Մեր դեմ պատժամիջոցների ագրեսիայի ներուժը գործնականում սպառվել է, և կարող են իրականացվել դիվերսիոն գործողություններ»,- ասել է Պուտինը տնտեսական հարցերով հանդիպման ժամանակ։:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական