Միջազգային

Գերմանիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան ու Ադրբեջան

Գերմանիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան ու Ադրբեջան

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքն այս շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան։ Այս մասին լրագրողներին հայտնել է Բեռլինում ԱԳՆ ներկայացուցիչը։

«Նախարարը Հայաստան և Ադրբեջան կմեկնի ուրբաթ առավոտյան (նոյեմբերի 3), նախ կժամանի Երևան, որտեղ կհանդիպի իր գործընկեր Արարատ Միրզոյանի հետ»,- ասել է ԳԴՀ ԱԳՆ խոսնակը։ 

Բերբոքի ծրագրում ներառված է նաև այցելություն Լեռնային Ղարաբաղի փախստականների տեղավորման կենտրոն: Նոյեմբերի 4-ին նա կուղևորվի Բաքու, որտեղ նախատեսված են բանակցություններ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովի հետ, ինչպես նաև հանդիպում քաղհասարակության ներկայացուցիչների հետ։

«Գերմանիան հանդես է գալիս տարածաշրջանում կայուն խաղաղության, քաղաքական և տնտեսական դիվերսիֆիկացիայի օգտին», - ասել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը:

ՀՀ ԱԳՆ-ից էլ հայտնել են. «Նոյեմբերի 3-ին աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի  Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը: 

ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարների հանդիպումը, որի արդյունքներով տեղի կունենա Արարատ Միրզոյանի և Անալենա Բերբոքի համատեղ մամուլի ասուլիսը»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական