Միջազգային

Վրաստանում ՊՆ կից կամավորների կառավարման կառույց է ստեղծվել

Վրաստանում ՊՆ կից կամավորների կառավարման կառույց է ստեղծվել

Վրաստանի պաշտպանության նախարարությանը կից ստեղծվել է նոր կառույց, որը կօգնի կամավորական կազմակերպություններին։ Վրաստանի կառավարության համապատասխան որոշումը հրապարակվել է երկրի օրենսդրական տեղեկագրի կայքում։

«Վրաստանի պաշտպանության նախարարության համակարգում ստեղծել հանրային իրավունքի իրավաբանական անձ՝ պաշտպանության կամավոր»,- ասվում է փաստաթղթի տեքստում։ Ինչպես նշված է որոշման մեջ, պաշտպանության կամավորի ղեկավարը հաստատվում է պաշտպանության նախարարի կողմից։ Նոր կառույցի լիազորությունները սահմանվում են կանոնադրությամբ, որը հաստատում է նաև ՊՆ ղեկավարը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական