Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին ծրագրում է շուտով այցելել Թուրքիա։ Այս մասին հայտնում է իրանական Tasnim գործակալությունը՝ հղում անելով ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանին։
«Մենք շուտով կանցկացնենք բարձրագույն համագործակցության հանձնաժողովի նիստ՝ ավելի շատ կենտրոնանալով սահմանների անվտանգության վրա», - Անկարայում իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում ասել է Աբդոլլահյանը՝ անդրադառնալով Ռաիսիի այցին Թուրքիա։
Գործակալությունը չի հստակեցրել, թե կոնկրետ երբ կարող է տեղի ունենալ այս այցը։