ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը երեքշաբթի Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգի հետ հեռախոսազրույցում վերահաստատել է ԱՄՆ-ի աջակցությունը ահաբեկչությունից պաշտպանվելու՝ Իսրայելի իրավունքին․ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։
Բլինկենն ընդգծել է, որ Իսրայելի գործողությունները պետք է համապատասխանեն միջազգային մարդասիրական իրավունքին և ներառեն բոլոր հնարավոր նախազգուշական միջոցները՝ խաղաղ բնակչությանը վնաս չտալու համար։ Բացի այդ, Բլինկենը և Հերցոգը քննարկել են Իսրայելում, Արևմտյան ափին և Գազայում ամերիկացի քաղաքացիներին պաշտպանելու և «Համաս»-ի կողմից պատանդառվածների ազատ արձակմանն ուղղված ջանքերը։