Ղազախստանի և Ֆրանսիայի իշխանությունները ստորագրել են ռազմավարական օգտակար հանածոների ոլորտում համագործակցության մտադրության հռչակագիր։ Այս մասին հայտնել է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը՝ Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնի հետ Աստանայում կայացած հանդիպման արդյունքներով։
«Ղազախստանի և Ֆրանսիայի միջև ստորագրվել է համատեղ մտադրությունների հռչակագիր՝ ռազմավարական օգտակար հանածոների ոլորտում համագործակցության վերաբերյալ: Մենք պայմանավորվածություններ ենք ձեռք բերել նաև Boehringer Ingelheim, Total Energies, Alstom-ի հետ: Այս համաձայնագրերը օգտակար կլինեն երկու երկրների համար: Նախատեսված գործողությունների արդյունքում նախարարների մակարդակով անհրաժեշտ է խթանել համատեղ ներդրումային նախագծերը»,- ասել է Տոկաևը՝ նշելով, որ առաջարկել է ստեղծել հատուկ աշխատանքային խումբ։