Մեծ Բրիտանիան, Նիդեռլանդները և Ֆրանսիան ուսումնասիրում են Գազայի հատված ծովով մարդասիրական օգնություն ուղարկելու հնարավորությունը։ Այս մասին հայտնում է բրիտանական Financial Times թերթը։
«Ծովային երթուղին մնում է մեզ հասանելի տարբերակներից մեկը: Մենք գիտենք, որ Ֆրանսիան արդեն մեկ նավ է ուղարկել բժշկական օգնություն ցուցաբերելու համար», - նշել է Նիդերլանդների ՊՆ նախարարը Կայսա Օլենգրենը։