Միջազգային

Հանդիպել են Ադրբեջանի և Իտալիայի ԶՈւ ԳՇ պետերը

Հանդիպել են Ադրբեջանի և Իտալիայի ԶՈւ ԳՇ պետերը

Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար, ԶՈւ գլխավոր շտաբի պետ Քարիմ Վալիևը երեքշաբթի օրը հանդիպել է այցով Բաքվում գտնվող Իտալիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Ջուզեպպե Կավո Դրագոնեին․

«Հանդիպմանը հատկապես ընդգծվել է Ադրբեջանի և Իտալիայի միջև ռազմավարական գործընկերության վրա հիմնված ռազմական հարաբերությունների հետագա ընդլայնման անհրաժեշտությունը։ Կողմերը, ի թիվս այլ հարցերի, քննարկել են Ադրբեջանի և Իտալիայի միջև ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական և այլ ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական