Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորել է Թուրքիայի նախագահ Էրդողանին՝ Հանրապետության օրվա առթիվ․ «Թուրքիայի հռչակումից 100 տարի է անցել: Իր անսասան հավակնությունների և տարիների հետևողական քաղաքականության շնորհիվ Թուրքիան դարձել է քաղաքական և տնտեսական հիմնական խաղացողներից մեկը ինչպես տարածաշրջանում, այնպես էլ գլոբալ աշխարհում»,- ասել է նա:
Ղարիբաշվիլին նշել է, որ դրան հասնելու ճանապարհին Թուրքիան բախվել է բազմաթիվ խնդիրների։ Նա ընդգծել է երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության կարևորությունը․ «Մեր համագործակցությունն անգնահատելի է ոչ միայն փոխադարձ տնտեսական ձեռքբերումների, այլև տարածաշրջանում խաղաղության, կայունության և բարգավաճման ապահովման տեսանկյունից»,- եզրափակել է Ղարիբաշվիլին։