Միջազգային

Իսրայելական հետախուզությունը Գազայի 2,3 միլիոն բնակչի առաջարկել է տեղափոխել Եգիպտոս

Իսրայելական հետախուզությունը Գազայի 2,3 միլիոն բնակչի առաջարկել է տեղափոխել Եգիպտոս

Իսրայելի իշխանությունները խոստովանել են երկրի հետախուզության նախարարության փաստաթղթի առկայությունը, որը Գազայի հատվածի 2,3 միլիոն բնակիչներին առաջարկում էր տեղափոխվել Եգիպտոս։ Այս մասին հայտնում է The Times of Israel թերթը։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը փաստաթուղթն անվանել է «հայեցակարգային փաստաթուղթ», որը ներկայացնում է տեսական հնարավոր այլընտրանքներից միայն մեկը: Ինչպես նշում է թերթը, փաստաթուղթը թվագրվել է հոկտեմբերի 13-ով, այնուհետ հայտնվել իսրայելական լրատվամիջոցներում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական