Միջազգային

Եվրախորհուրդը Հայաստանում փախստականների հարցերով միջոցառումների փաթեթ կպատրաստի

Եվրախորհուրդը Հայաստանում փախստականների հարցերով միջոցառումների փաթեթ կպատրաստի

Միգրացիայի և փախստականների հարցերով հատուկ ներկայացուցիչ Լեյլա Քայաջիկի՝ հոկտեմբերի 11-13-ի այցից հետո Եվրախորհուրդը Հայաստան ներգաղթած փախստականների համար պատրաստում է համապարփակ աջակցության փաթեթ։ 

Փաթեթը նպատակ ունի աջակցություն ցուցաբերել Հայաստան բռնագաղթված 100 հազար ղարաբաղահայերի (այդ թվում՝ մոտ 30 հազար երեխաների) հյուրընկալելու հետ կապված խնդիրների լուծման հարցում:

Դրանք են՝

  • Խոցելի իրավիճակներում գտնվող փախստականների իրավունքների պաշտպանության ուժեղացում՝ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին տրամադրվող անմիջական աջակցությամբ։ Մասնավորապես, խոցելիության գնահատման, ծառայությունների հասանելիության և փախստականների իրազեկվածության բարձրացման վերաբերյալ
  • Առողջապահության և հոգեկան խնամքի, ներառյալ՝ հոգեբանական աջակցության հասանելիության դյուրացում
  • Խոցելի մարդկանց հետ աշխատող մասնագետների կարողությունների խորացում
  • Կրթական ներառականության և մասնագիտական ուսումնական ծրագրեր
  • Երեխաների իրավունքների պաշտպանություն
  • Տեղական իշխանությունների կարողությունների բարձրացում

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական