Միջազգային

Պետքարտուղարությունը պատասխանել է Թուրքիային ՆԱՏՕ-ից հեռացնելու հարցին

Պետքարտուղարությունը պատասխանել է Թուրքիային ՆԱՏՕ-ից հեռացնելու հարցին

Իսրայելի նկատմամբ Անկարայի դիրքորոշումը Թուրքիային ՆԱՏՕ-ից հեռացնելու պատճառ չէ, ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։

«Թուրքիան, չնայած այս հարցում մեր տարաձայնություններին, շարունակում է մնալ դաշինքի կարևոր անդամ»,- ասել է Միլլերը ճեպազրույցում՝ մեկնաբանել Անկարայի հայտարարություններից հետո Թուրքիային ՆԱՏՕ-ից հեռացնելու հարցը դիտարկելու առաջարկները։

Միլլերի խոսքով՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտության վերաբերյալ տեսակետները միակ բանը չեն, որում Վաշինգտոնն ու Անկարան տարբերվում են, սակայն ԱՄՆ-ն շարունակում է աշխատել այն հարցերի շուրջ, որտեղ կա համաձայնություն։ 


Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական