Եվրահանձնաժողովը արևմտյան Բալկանների երկրներին 10 տարով խոստացել է 6 միլիարդ եվրոյի ներդրումային փաթեթ՝ իրենց տնտեսությունները զարգացնելու և բարեփոխումներ իրականացնելու համար․ Հյուսիսային Մակեդոնիայում կայացած մամուլի ասուլիսում ասել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։
Հյուսիսային Մակեդոնիան 2005թ․ պաշտոնապես ճանաչվել է ԵՄ անդամի թեկնածու, իսկ երկիրը ԵՄ ընդունելու բանակցություններն սկսվել են 2022թ․ հուլիսին, որի շրջանակներում անհրաժեշտ է համաձայնություններ ձեռք բերել բանակցային 33 գլուխների կամ հատվածների շուրջ, որոնք ներառում են երկրի կյանքի բոլոր ոլորտները՝ տնտեսությունից մինչև մշակույթ։
Դրանցից յուրաքանչյուրի համար այս երկիրը պետք է իր ազգային օրենսդրությունը համապատասխանեցնի Բրյուսելի պահանջներին։ Այս գլուխներից որևէ մեկի շուրջ բանակցությունները դեռ ավարտված չեն: