Ադրբեջանի նախագահականը Ի․ Ալիևի հիմնադրամից 8 մլն դոլար է ուղղել Ադրբեջան-Իրան ճանապարհի կառուցման համար։
Հայտարարության մեջ ասվում է, որ Իրանի հետ Հորադիզ-Ջաբրայիլ-Զանգիլան-Աղբենդ ավտոմայրուղու և Արաքս գետի վրայով անցնող կամրջի շինարարությունը շարունակելու նպատակով Ադրբեջանի պետական ճանապարհային գործակալությանը Ադրբեջանի նախագահի պահուստային ֆոնդից հատկացվում է 14 մլն մանաթ (8 մլն դոլար)։