Մոլդովայի տեղեկատվության և անվտանգության ծառայությունն արգելափակում է ТАСС-ի կայքէջը և ռուսական այլ առաջատար լրատվամիջոցների մուտքը։
Տնօրեն Ալեքսանդր Մուստյացայի համապատասխան հրամանը հրապարակել է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Արգելքը կազդի նաև Lenta.ru, Interfax, Moskovsky Komsomolets, Izvestia, Komsomolskaya Pravda, aif.ru, Rossiyskaya Gazeta, Regnum և Riafan գործակալությունների, Sputnik ռադիոյի, ինչպես նաև մոլդովական մի շարք ռեսուրսների վրա։