Միջազգային

Իսրայելի իշխանությունները հետևում են Դաղստանում տեղի ունեցող իրադարձություններին

Իսրայելի իշխանությունները հետևում են Դաղստանում տեղի ունեցող իրադարձություններին

Իսրայելի իշխանությունները հետևում են Դաղստանում տեղի ունեցող իրադարձություններին և հույսը դնում են Ռուսաստանի իրավապահ մարմինների վրա, որոնք կպաշտպանեն իսրայելցիներին և հրեաներին: Այս մասին ասվում է Իսրայելի ԱԳՆ-ի և վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակի համատեղ հայտարարության մեջ։

«Վարչապետի աշխատակազմը, արտաքին գործերի նախարարությունը և Ազգային անվտանգության խորհուրդը հետևում են Դաղստանում տեղի ունեցող իրադարձություններին: Իսրայելն ակնկալում է, որ Ռուսաստանի իրավապահ մարմինները կպաշտպանեն Իսրայելի բոլոր քաղաքացիների և հրեաների անվտանգությունը, որտեղ էլ որ նրանք լինեն, և վճռականորեն կգործեն ընդդեմ ջարդարարների»,- ասվում է հայտարարության մեջ։

Բողոքի ակցիային մասնակցում է մի քանի հարյուր մարդ, որը տեղի է ունենում Մախաչկալայի օդանավակայանի հարակից տարածքում, որտեղ վայրէջք է կատարել Թել Ավիվից հերթական կանոնավոր չվերթը։ Հավաքվածները դեմ են պաղեստինա-իսրայելական հակամարտությանը։ Ցուցարարները ճեղքել են ցանկապատն ու մտել թռիչքուղի, ինչպես նաև օդանավակայանի շենք։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական