Կիրակի օրը Գազայի հատված է մտել հակամարտության վերսկսումից ի վեր մարդասիրական օգնությամբ ամենամեծ շարասյունը՝ 33 բեռնատար:
Ինչպես հայտնել է ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի համակարգման վարչությունը, Եգիպտոսի հետ սահմանին գտնվող Ռաֆիախ սահմանային անցակետով անցած 33 բեռնատար Գազայի հատվածի բնակիչներին պարեն, ջուր և դեղորայք է բերել:
Հոկտեմբերի 21-ին մատակարարումների վերսկսումից ի վեր Ռաֆահով Գազա է անցել 117 բեռնատար։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի արյունալի հարձակումից հետո Իսրայելը շրջափակել է Գազայի հատվածը՝ դադարեցնելով այդ տարածք էլեկտրաէներգիայի, պարենի և ջրի մատակարարումը: