Հորդանանը Միացյալ Նահանգներին խնդրել է տեղակայել իր Patriot հակահրթիռային պաշտպանության համակարգը՝ թագավորության սահմանային պաշտպանությունն ուժեղացնելու համար, քանի որ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմը տագնապ է առաջացնում ողջ տարածաշրջանում:
«Մենք խնդրեցինք ամերիկյան կողմին՝ օգնել մեր պաշտպանական համակարգի հզորացմանը Patriot հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգերով», - Reuters-ի փոխանցմամբ՝ պետական հեռուստաընկերությանը ասել է Հորդանանի բանակի խոսնակը։