Միջազգային

«Ուկրաինայի հակահարձակման կորուստները 90.000 են». Շոյգու

«Ուկրաինայի հակահարձակման կորուստները 90.000 են». Շոյգու

Այս ամառ սկսված հակահարձակման ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը տվել են 90 հազար սպանված և վիրավոր՝ մարտի դաշտում չհասնելով զգալի հաջողությունների․ այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։

Նա նաև նշել է, որ Ուկրաինայի ԶՈւ-ն տեխնիկայի կորուստներ ևս կրել է․ ոչնչացվել է մոտ 600 տանկ, ինչպես նաև տարբեր դասի 1,9 հազար զրահամեքենա։ Շոյգուն նաև հավելել է, որ Ուկրաինան չի կարողացել տակտիկապես նշանակալի հաջողությունների հասնել։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական