Իսրայելում Ռուսաստանի դեսպան Անատոլի Վիկտորովը կանչվել է Իսրայելի ԱԳՆ, որին բողոքի նոտա են հանձնել՝ կապված պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ կազմակերպության պատվիրակության Մոսկվա կատարած այցի հետ, հայտնում է Իսրայելի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Իսրայելի արտաքին գործերի նախարարության՝ եվրոասիական հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ, դեսպան Սիմոնե Հալպերինը դեսպանին բացատրել է, որ Իսրայելն ամենայն լրջությամբ է դիտարկում Մոսկվայի կողմից ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության միանշանակ և հստակ դատապարտման բացակայությունը, ինչպես նաև միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի գործողությունները»,- ասվում է հայտարարության մեջ։