Հարյուրավոր մարդիկ են հավաքվել Մախաչկալայի օդանավակայանում, որտեղ իբրև վայրէջք է կատարել Թել Ավիվից ինքնաթիռը։ Մարդիկ փնտրում են Թել Ավիվից չվերթով ժամանած իսրայելցիներին։ Ցուցարարներն անկարգություններ են հրահրել, մտել թռիչքուղի։
Կատարվածի հետ կապված՝ Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը փակել է Մախաչկալայի օդանավակայանը ժամանողների և մեկնումների համար։ Ինքնաթիռները ուղղորդվել են այլընտրանքային օդանավակայաններ։