Հնդկաստանը մտադիր է ազատ արձակել Կատարում մահապատժի դատապարտված իր ութ քաղաքացուն։ Այս մասին հայտարարել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Սուբրահմանյամ Ջայշանքարը։
Նա ասել է, որ հանդիպել է Կատարում մահապատժի դատապարտված հնդիկների ընտանիքների հետ․ «Կառավարությունը լրջորեն կարևորում է այս դեպքը և լիովին կիսում է դատապարտյալների ընտանիքների տագնապն ու ցավը։ Կառավարությունը կշարունակի գործադրել բոլոր ջանքերը՝ նրանց ազատ արձակելու համար»,- գրել է նախարարը X սոցիալական ցանցում։