60 մարդ է ձերբակալվել այն բանից հետո, երբ իսրայելցիներին և հրեաներին փնտրող ամբոխը ներխուժել է Դաղստանի օդանավակայան։ Այդ մասին հայտնել է ՌԴ ՆԳՆ-ն։
«Հայտնաբերվել է անկարգությունների ավելի քան 150 ակտիվ մասնակից, նրանցից 60-ը ձերբակալվել է»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։