Միջազգային

Գերմանիան Նիգերիայից բնական գազի մատակարարման հույս ունի. Շոլց

Գերմանիան Նիգերիայից բնական գազի մատակարարման հույս ունի. Շոլց

Գերմանիան Նիգերիայից բնական գազի մատակարարման հույս ունի: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը:

«Նիգերիան ունի Աֆրիկայի գազի ամենամեծ պաշարները։ Գերմանական ընկերությունները հետաքրքրված են Նիգերիայից գազի մատակարարմամբ և հույս ունեն համագործակցել Նիգերիական գազային ընկերությունների հետ», - ասել է կանցլերը։ 

Մատակարարվող վառելիքի գները և ծավալը դեռևս որոշված չեն և պետք է սահմանվեն գերմանական և նիգերիական ընկերությունների բանակցությունների ընթացքում, հավելել է քաղաքական գործիչը:

 

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական