Միջազգային

Հազարավոր մարդիկ ներխուժել են Գազայի հատվածում գտնվող ՄԱԿ-ի պահեստներ

Հազարավոր մարդիկ ներխուժել են Գազայի հատվածում գտնվող ՄԱԿ-ի պահեստներ

Պաղեստինցի փախստականների օգնության և աշխատանքների կազմակերպման ՄԱԿ-ի գործակալությունը հայտնել է, որ հազարավոր մարդիկ ներխուժել են Գազայի հատվածում գտնվող ՄԱԿ-ի պահեստներ և բաշխիչ կենտրոններ՝ վերցնելով ալյուր և առաջին անհրաժեշտության այլ պարագաներ:

«Հազարավոր մարդիկ ներխուժել են Գազայի հատվածի կենտրոնական և հարավային շրջաններում գտնվող մի քանի պահեստներ եւ բաշխիչ կենտրոններ՝ վերցնելով ցորենի ալյուր և առաջին անհրաժեշտության այլ պարագաներ, ինչպիսիք են հիգիենայի պարագաները», - ասված է գործակալության հաղորդագրության մեջ:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական