Միջազգային

Գազայի հատվածում զոհվածների թիվը գերազանցել է 8.000-ը

Գազայի հատվածում զոհվածների թիվը գերազանցել է 8.000-ը

Գազայի հատվածում «ՀԱՄԱՍ»-ի և Իսրայելի պատերազմի ընթացքում զոհվել է առնվազն 8 հազար մարդ,  հայտնել է տեղի առողջապահության նախարարությունը: Զոհվածների կեսը երեխաներ են։  

Առողջապահության նախարարությունը չի հստակեցրել տուժածների թիվը, հոկտեմբերի 28-ի դրությամբ այն կազմել էր 19,7 հազար մարդ:

Իսրայելում հակամարտության սկզբից ի վեր զոհվել է 1,4 հազար մարդ, վիրավորվել ՝ 5,4 հազարը: 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական