Գազայի բնակիչները զանգվածաբար հանում են ապրանքները ՄԱԿ-ի պահեստներից, հայտնում է Reuters-ը։
Պաղեստինցիները հավաքում են ալյուր և առաջին անհրաժեշտության ապրանքներ ՄԱԿ-ի Պաղեստինի փախստականների գործակալության պահեստներից և բաշխման կենտրոններից:
«Շուկայում պարենամթերքի պաշարները սպառվում են, և Եգիպտոսից Գազայի հատված բեռնատարներով մարդասիրական օգնությունը բավարար չէ», - ասել է կազմակերպության տնօրեն Թոմաս Ուայթը: