Միջազգային

Իսրայելը հայտարարել է Գազայի հատվածում գործողության ընդլայնման մասին

Իսրայելը հայտարարել է Գազայի հատվածում գործողության ընդլայնման մասին

Իսրայելի պաշտպանության բանակն ընդլայնում է ցամաքային գործողությունների շրջանակը Գազայի հատվածում, հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչ, գեներալ Դանիել Հագարին։

«Շարունակելով մեր անցած մի քանի օրերի ընթացքում իրականացված հարձակողական գործողությունները՝ այսօր երեկոյան բանակն ընդլայնում է իր ցամաքային գործողությունները»,- ասել է նա ճեպազրույցում։

Հագարին հավելել է, որ զորքերը պատրաստ են պաշտպանել Իսրայելը բոլոր ճակատներում։ 

Ինչպես հայտնում է Fox News հեռուստաալիքը՝ հղում անելով թղթակցին, մի շարք ուժգին պայթյուններ են տեղի ունեցել Գազայի հատվածում։ Աշխատում է հրետանին, շարունակվում է նաև տանկային գնդակոծությունը։ Բացի այդ, տարածաշրջանում նկատվել են կործանիչներ։

Al Arabiya-ն էլ տեղեկացնում է, որ Գազայի հատվածում դադարել են աշխատել կապի և ինտերնետի ծառայությունները։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական