Չինաստանը չի մասնակցի Մալթայում ազգային անվտանգության գծով խորհրդականների՝ Ուկրաինայի հարցով հանդիպմանը․ այս մասին հայտնում է Bloomberg-ը։
Հանդիպման մասնակիցների թվում են Մեծ յոթնյակի երկրները, Կատարը, Հարավային Աֆրիկան, Հնդկաստանը և Թուրքիան: Բրազիլիան և Չիլին համաժողովին կմասնակցեն առցանց:
«Պեկինի բացակայությունը հիասթափություն կլինի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու համար, ով փորձում է միջազգային աջակցություն ստանալ ամուր և արդար խաղաղության իր նախագծի համար»,- ասվում է հրապարակման մեջ։
«Ուկրաինան մտադիր է գագաթաժողովն անցկացնել այս տարվա վերջին, և դրան Պեկինի մասնակցությունը վճռորոշ նշանակություն ունի այդ ջանքերի համար, քանի որ Չինաստանը այն եզակի երկրներից է, որը որոշակի ազդեցություն է թողնում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա»․ նշում են լրատվամիջոցները: