Միջազգային

«Հայկական խաչմերուկ» նախագծի իմաստը Հայաստանի և հարևանների կոմունիկացիաների զարգացումն է». Նիկոլ Փաշինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Հայկական խաչմերուկ» նախագծի իմաստը Հայաստանի և հարևանների կոմունիկացիաների զարգացումն է». Նիկոլ Փաշինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Թբիլիսիում անցկացվող «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովին։ Համաժողովի առաջին պանելային քննարկմանը, բացի նրանից, մասնակցում են նաև Վրաստանի, Ադրբեջանի և Մոնտենեգրոյի (նախկին հարավսլավական Չեռնոգորիա) վարչապետները։ 

«Մեր կառավարությունը մշակել և ներկայացնում է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի առանցքային իմաստը Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի միջև կոմունիկացիաների զարգացումն է։ Հայաստանի հարավով և հյուսիսով անցնող ճանապարհներն ու երկաթուղիները արդեն 30 տարի չեն գործում, չեն գործում նաև արևելքը արևմուտքին կապող բազմաթիվ ավտոմոբիլային ճանապարհներ։ Այդ կոմունիկացիները կարող են Կասպից ծովը Միջերկրական ծովին, ու Պարսից ծոցը Սև ծովին կապող արդյունավետ կոմունիկացիաներ դառնան», - հայտարարել է Հայաստանի վարչապետը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական