Հոկտեմբերի 27-ին և 28-ին Սպահան նահանգում կանցկացվեն «Աքտադար 1402» (Իշխանություն) կոչվող զորավարժությունները՝ ցամաքային զորքերի տարբեր ստորաբաժանումների մասնակցությամբ։ Այս մասին տեղեկացնում է Irna գործակալությունը։
Նշվում է, որ լայնածավալ զորավարժություններին կմասնակցեն Իրանի զինված ուժերի հրետանային, զրահատեխնիկան, տանկային և օդադեսանտային ստորաբաժանումները։