ԱՄՆ Մեն նահանգի Լյուիսթոն քաղաքում տեղի է ունեցել հրաձգություն, որը հանգեցրել է 18 մարդու մահվան, հրաձիգը դեռ ձերբակալված չէ, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով նահանգապետ Ջանեթ Միլսին։
Մահացածներից յոթին գտել են բոուլինգի սրահում, ևս ութին՝ ռեստորանում։ Երեքը մահացել են հոսպիտալացումից հետո։ 13-ը մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ։