Միջազգային

ՌԴ և Իրանի ԱԳ փոխնախարարները քննարկել են «3+3» ձևաչափով հանդիպման արդյունքները

ՌԴ և Իրանի ԱԳ փոխնախարարները քննարկել են «3+3» ձևաչափով հանդիպման արդյունքները

ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինն իր իրանցի գործընկեր Ալի Բաղերի Կանիի հետ քննարկել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակը։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ-ն։ 

Ընդգծվել է տարածաշրջանում իրավիճակի կայունացման համար բազմակողմ համաձայնագրերի իրականացման կարևորությունը, այդ թվում՝ հաշվի առնելով այս տարվա հոկտեմբերի 23-ին Թեհրանում կայացած «3+3» պլատֆորմի նախարարական հանդիպման արդյունքները։ .

Կողմերը մտքեր են փոխանակել նաև Կենտրոնական Ասիայի և Ուկրաինայի հակամարտության հետ կապված ընթացիկ հարցերի շուրջ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային թեմաներով։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական