Միջազգային

22 զոհ ԱՄՆ Մեն նահանգում կատարված ահակբեկչությունից

22 զոհ ԱՄՆ Մեն նահանգում կատարված ահակբեկչությունից

Հինգշաբթի՝ լույս հոկտեմբերի 26-ի գիշերը ԱՄՆ-ի Մեն նահանգի Լյուիսթոն քաղաքում զինված տղամարդը կրակ է բացել, ինչի արդյունքում զոհվել է առնվազն 22 մարդ, ևս 50-60 հոգի վիրավոր է․ հաղորդում են CNN-ը և NBC News-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններին։ 

Ոստիկանությանը հաջողվել է պարզել տղամարդու ինքնությունը: Հաղորդվում է, որ նրա անունը Ռոբերտ Քարդ է՝ 40 տարեկան։ Կասկածյալը դեռ ազատության մեջ է, նա զինված է և ծայրահեղ վտանգավոր։ Նրա որոնողական աշխատանքները շարունակվում են։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական