Միջազգային

Բայդենը նախազգուշացրել է Իրանին՝ կլինեն պատասխան գործողություններ

Բայդենը նախազգուշացրել է Իրանին՝ կլինեն պատասխան գործողություններ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը զգուշացրել է Իրանի կողմից Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան զորքերի վրա հարձակման դեպքում հակահարվածի հնարավորության մասին։

«Իմ նախազգուշացումն Այաթոլլային (Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին - խմբ.) այն է, որ եթե նրանք շարունակեն գործել այդ զինվորականների դեմ, մենք կպատասխանենք, և նա պետք է պատրաստ լինի»,- ասել է Բայդենը Սպիտակ տանն իր ելույթի ժամանակ։

Ամերիկացի նախագահը հավելել է, որ ԱՄՆ զինվորականները Մերձավոր Արևելքում են ոչ թե պաղեստինա-իսրայելական հակամարտության ներկայիս սրման պատճառով, այլ այնտեղ տեղակայված են ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարելու համար։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական