Միջազգային

«Պատերազմի կանոններին դեմ է»․ Մակրոն

«Պատերազմի կանոններին դեմ է»․ Մակրոն

Գազայի հատվածում Իսրայելի լայնածավալ ցամաքային ռազմական գործողությունը սխալ կլինի, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ 

«Սա սխալ է Իսրայելի համար, քանի որ այն չի տեղավորվում Իսրայելի պաշտպանության երկարաժամկետ ռազմավարության մեջ և չի համապատասխանում խաղաղ բնակչության պաշտպանությանը, միջազգային մարդասիրական իրավունքին և պատերազմի կանոններին», - Կահիրե այցի շրջանակներում լրագրողներին ասել է Մակրոնը։ 

Մակրոնն ընդգծել է, որ Ֆրանսիան մտադիր չէ իր զինվորներին Գազայի հատված ուղարկել։

«Մենք ընդհանրապես չենք նախատեսում որևէ քանակությամբ ֆրանսիական զորքեր ուղարկել Գազայի հատված»,- ասել է նա՝ նշելով, սակայն, որ «ահաբեկչության դեմ պայքարը մեկ երկրի խնդիրը չէ»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական