Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի որդուն քննադատել են Մայամիում մնալու համար, մինչ պահեստազորայինները ամբողջ աշխարհից վերադառնում են Իսրայել՝ ՀԱՄԱՍ-ի դեմ պայքարելու համար: 32-ամյա Յաիր Նեթանյահուն առնվազն ապրիլից գտնվում է Ֆլորիդայում, այն բանից հետո, երբ հայրը նրան ասել է, որ դադարեցնի գրառումներ անել սոցիալական ցանցերում, որոնց պատճառով նրան բազմաթիվ անգամ դատի են տվել զրպարտության համար: Մինչդեռ 360․000 պահեստազորային ետ է կանչվել։ Նրանցից շատերը թողնում են ամեն ինչ՝ Իսրայել վերադառնալու համար, նույնիսկ՝ մեղրամիսը:
Իսրայելի վարչապետի որդին անցել է պարտադիր զինվորական ծառայության և աշխատել Իսրայելի ՊԲ խոսնակի մոտ, ոչ թե ծառայել որպես մարտական զինծառայող։ Սրանից հետո արտակարգ իրավիճակների դեպքում նրանցից շատերը կարող են պահեստազորային զորամասեր կանչվել մինչև 40 և ավելի մեծ տարիքում, իսկ պատերազմի ժամանակ կռվում են կանոնավոր զորքերի կողքին։