Միջազգային

«Կանադան աջակցում է հայ ժողովրդի ինքնիշխանությանն ու անկախությանը». Կանադայի ԱԳ նախարար

«Կանադան աջակցում է հայ ժողովրդի ինքնիշխանությանն ու անկախությանը». Կանադայի ԱԳ նախարար

Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ջոլին, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ, խոսել է հայ-կանադական հարաբերություններից։ 

Ջոլին, մասնավորապես, հայտարարել է. «Կանադան կանգնած է հայ ժողովրդի կողքին, աջակցում է հայ ժողովրդի ինքնիշխանությանն ու անկախությանը։ Մենք հավատում ենք ձեր ժողովրդավարական ուղուն և կօգնենք ձեզ այդ հարցում։ Կանադան կոչ է անում հարգել ՀՀ տարածքային ամբողջականությունը և զերծ մնալ ուժի կիրառումից»։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական