Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան պաղեստինյան արմատական «Համաս» շարժումը համարում է ոչ թե ահաբեկչական կազմակերպություն, այլ «ազատագրական խմբավորում»․
«Վերջին հանդիպման ժամանակ նրանք հավաքվեցին և ասացին, որ ամբողջ Արևմուտքը «Համաս»–ին համարում է ահաբեկչական կազմակերպություն: Իսրայել, դուք կարող եք լինել այդ կազմակերպությունը, որովհետև Արևմուտքը ձեզ շատ փող է պարտք, բայց Թուրքիան ձեզ ոչինչ պարտք չէ: «Համաս»–ն ահաբեկչական կազմակերպություն չէ, ազատագրական կազմակերպություն է և մոջահեդների խմբավորում, որը պայքարում է իր հողը պաշտպանելու համար»,- խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ ասել է նա։