Միջազգային

Չեխիայի վարչապետն ու Ավստրիայի կանցլերը ժամանել են Իսրայել

Չեխիայի վարչապետն ու Ավստրիայի կանցլերը ժամանել են Իսրայել

Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալան և Ավստրիայի կանցլեր Կարլ Նեհամերը ժամանել են Թել Ավիվ։ Չեխիայի վարչապետը նշել է, որ ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո չեխական ընկերությունները Իսրայելին անմիջապես մատակարարել են ռազմական տեխնիկա, մասնավորապես, STV Group-ի բալիստիկ արկեր․ «Այսօր կքննարկենք մեր իսրայելցի ընկերներին հետագա օգնություն տրամադրելու հնարավորությունները»,- հավելել է նա։

Ֆիալան և Նեհամերը կհանդիպեն Իսրայելի բարձրաստիճան ղեկավարության հետ։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական