ՀԱՄԱՍ-ի առաջնորդներից՝ Խալեդ Մեշալը երեքշաբթի ասել է, որ հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի գերեվարած խաղաղ բնակիչները կազատվեն, եթե Իսրայելը դադարեցնի հարձակումները Գազայի հատվածում ահաբեկչական խմբավորման հետ կապված թիրախների վրա:
Sky News-ին տված հարցազրույցում Մեշալը հրաժարվել է ՀԱՄԱՍ-ի կողմից գերեվարված խաղաղ բնակիչներին «պատանդներ» անվանել և պնդել է, որ Իսրայելը սպանել է Գազայի հատվածի վրա ավիահարվածների ժամանակ գերի ընկածներից առնվազն 22-ին: