Միջազգային

Լեհաստանի նախագահի շարասյան մեքենայում հայտաբերվել է հետևող սարք

Լեհաստանի նախագահի շարասյան մեքենայում հայտաբերվել է հետևող սարք

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի շարասյան մեքենայում հայտաբերվել է հետևող սարք։ Այս մասին հաղորդում է TVN24-ը՝ նախագահի անվտանգության ծառայության աշխատակցին հղումով։

«Մեքենան կարող էր սենսորով երթևեկել արդեն մի քանի ամիս, այն ընդգրկվել է նախագահական շարասյան մեջ մեկից ավելի անգամ, այդ թվում՝ Ուկրաինա կատարած ուղևորությունների ժամանակ», - ասել է հրատարակության աղբյուրը։

Նախագահ Անջեյ Դուդան անձամբ չի օգտագործել այս մեքենան։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական