Գազայի հատված հնարավոր ցամաքային ներխուժումից առաջ իսրայելական բանակի խնդրանքով Google-ն Իսրայելում և Գազայի հատվածում անջատել է երթևեկության տվյալները իր Maps և Waze հավելվածների համար․ հայտնում է Bloomberg-ը։
«Ինչպես նախկինում արել ենք կոնֆլիկտային իրավիճակների ժամանակ և ի պատասխան տարածաշրջանային զարգացումների, մենք ժամանակավորապես անջատել ենք իրական երթևեկության պայմանները և գերբեռնվածության մասին տեղեկատվությունը դիտելու հնարավորությունը՝ ելնելով տեղական համայնքների անվտանգությունից», - ասել է Google-ի ներկայացուցիչը: